Ներքին 5 ամիս առաջ - 13:35 05-05-2026

ՀՀ-ն ուզում ենք դարձնել ներդրումների համար հիմնական երկիր, դուք ունեք տաղանդ, ռեսուրս․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ՀՀ-ն ուզում ենք դարձնել ներդրումների համար հիմնական երկիր, դուք ունեք տաղանդ, ռեսուրս: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների շրջանակներում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ձեզ անհրաժեշտ է ներդրումներ և ենթակառուցված, սա մասամբ Եվրոպական միությունից ուղղակիորեն է ապահովում, բայց նաև ներդրումների և ռիսկազերծման միջոցով է Եվրոպական միության տրամադրված, որը բիզնես սեկտորի՝ մասնավոր սեկտորի համար հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրումներ անելու համար։ Ռիսկազերծման բաղադրիչ Եվրոպական միության կողմից շատ նպաստավոր միջավայր է ստեղծում բիզնես սեկտորի համար՝ գալու այստեղ և հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը իրականացնելու»,- նշել է նա:

Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ սահմանների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությամբ մտադիր են Հայաստանը դարձնել շատ ցանկալի և պոպուլյար ուղղություն:

«Դրա համար մենք պետք է հեշտացնենք մարդկանց ճամփորդելու հետ կապված հարցերը, սկսած նրանից, որ առաջիկայում բիոմետրիկ կենսաչափական անձնակների ներդրմանը զուգահեռ սահմանային անցման բոլոր կետերում սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքներ պետք է ունենանք: Ի վերջո, Հայաստան-Իրան սահմանի Ագարակ սահմանային կետը և հարակից ենթակառուցվածքները կառուցվում են եվրոպական ներդրումների շնորհիվ և միջոցով, տարածաշրջանի կապակցվածության ուղղությամբ ևս կան նախագծեր, և ասեմ, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով։

Երբ խոսում եմ աշխարհագրական դիրքի մասին, մենք սովոր ենք հարցերը թվագրել եվրոյով, դոլարով, դրամով, բայց այն նախադասությունը, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի Հանրապետության միջոցով՝ տասնյակ հարյուրավոր միլիարդների և տրիլիոնի արժեք ունի։ Միայն այս նախադասությունը նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների պոտենցիալ կա: Մենք շնորհակալ ենք Եվրամիության մեր գործընկերներին՝ այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար, որովհետև շատ հաճախ է պատահում, որ մենք այն, ինչ ակնհայտ մեր աչքի առաջ է, պարզապես չենք նկատում»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում