Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:53 03-05-2026

Իրականում խաղաղություն չկա. մեզ խաբում են, որպեսզի թշնամին հարմար պահի նորից հարձակվի. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ելույթ ունենալով «Հայաստանի ձայնը. դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը» կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը ներկայացրել է միջազգային տարբեր հեղինակավոր վարկանիշերում Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշների հետընթացը:

«Ժողովրդավարության բաստիոն, թե ժողովրդավարական հետընթաց» թեմայով իր ելույթի ժամանակ նա անդրադարձել է այդ տերմինի ծագումնաբանությանը և հայկական խոսույթում կիրառվելը. ըստ բանախոսի՝ այն սկսել է կիրառվել 2018 թվականին ՔՊ համագումարի կողմից Արարատ Միրզոյանի կողմից, որն ասել է, թե Հայաստանն է աշխարհում ժողովրդավարության բաստիոն:

Վրթանեսյանն անդրադարձել է փաշինյանական իշխանության պատկերացումներն ժողովրդավարության մասին: Ըստ նրա՝ իշխանությունները ժողովրդավարությունը ժողովրդավարության համար սպառնալիք են համարում, նրանց պատկերացումները ժողովրդավարության մասին լրիվ հակաժողովրդավարական են:
Փաշինյանն իրեն է նույնականացնում ժողովրդավարության, պետության, կառավարության հետ՝ ժողովրդավարության ամենակարևոր գործիքները թշնամի համարելով ժողովրդավարության համար:

«Նոր տիպի բռնապետները ներկայանում են որպես ժողովրդավար, որովհետև այդպես էժան է, հեշտ է, դրսից ճնշումները քիչ են,- նշել է նա:

Անդրադառնալով շրջանառվող խաղաղության թեզերին՝ Վրթանեսյանը համոզմունքն հայտնեց, որ գերեզմանի խաղաղությունը, բանտի լռությունը խաղաղություն չէ. իրականում խաղաղություն չկա. մեզ խաբում են, ժամանակ շահում, որպեսզի թնամին հարմար պահի նորից հարձակվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում