ԻնստաNews 5 ամիս առաջ - 18:00 03-05-2026

ԻՆՍՏԱ NEWS. Էլենը՝ Արսեն Սաֆարյանի դուստրը լինելու պատասխանատվության, ճակատագրական սիրո, կարիերայի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԻՆՍՏԱ NEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք երգչուհի և դերասանուհի Էլեն Սաֆարյանին։ Նա բացահայտ ու անկեղծ զրույցի ընթացքում պատմեց իր անցած ուղու, հայտնի հայրիկի ստվերից դուրս գալու և անձնական կյանքի ճակատագրական շրջադարձի մասին:

Էլենն անկեղծացավ, որ կարիերայի սկզբում իր համար բարդ է եղել այն գիտակցումը, որ ինքը սիրված երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն է: Դա ենթադրում էր կրկնակի պատասխանատվություն և մշտական համեմատություններ: «Ժամանակի ընթացքում հասկացա, որ պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին կամ: Ինձ համար ամենակարևորը սեփական կարծիքն էր իմ մասին ու այն, թե որքանով եմ ես ազնիվ ինձ հետ»,- նշեց Էլենը:

Նա հիշեց նաև երաժշտական նախագծերին իր մասնակցությունը, որոնք դարձան լուրջ փորձություն և հիմք՝ հետագա հաջողությունների համար: Խոսելով դերասանական ասպարեզում իր հաջողությունների մասին՝ Էլենը պատմեց, որ ոչինչ հեշտ չի տրվել: Նա ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ռեժիսորները նկատեն իր տաղանդն ու աշխատասիրությունը: փ Հարցազրույցի ամենահուզիչ հատվածը վերաբերում էր նրա անձնական կյանքին: Էլենը առաջին անգամ պատմեց, թե ինչպես է ծանոթացել սիրելիի հետ:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»