Արտաքին 5 ամիս առաջ - 23:36 01-05-2026

Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում

Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, որտեղ հայտնել է ռազմական գործողությունների ավարտի մասին։

«Ռազմական գործողությունները, որոնք սկսվել էին 2026 թվականի փետրվարի 28-ին, ավարտվել են»,- ասվում է ուղերձում։

CNN-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները ոչնչացվել են Իրանի հարվածների հետևանքով։ Ըստ հեռուստաալիքի՝ առնվազն 16 ամերիկյան բազա ավերվել է և այլևս չի կարող օգտագործվել։ Ընդ որում, դրանք կազմում են տարածաշրջանում գտնվող օբյեկտների մեծ մասը։ ԱՄՆ-ից անանուն աղբյուր հայտնել է հեռուստաալիքին, որ Իրանը բազաների վրա հարվածների համար կիրառել է ժամանակակից տեխնոլոգիաներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան