Ներքին Միտք 5 ամիս առաջ - 19:53 01-05-2026

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տվյալներ է հրապարակել բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին.

«Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը մի քանի ցավալի ցուցանիշ Մայր Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին՝

1․Աղքատության մակարդակը բռնի տեղահանվածների շրջանում, խիստ մոտավոր հաշվարկներով, շուրջ 70% է, ինչը մոտ երեք անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (մոտ 23%):

2․Գործազրկության մակարդակը աշխատունակ արցախցիների շրջանում մոտ 70% է, ինչը մոտ հինգ անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (14%):

3․Աշխատող արցախցիների միջին աշխատավարձը, 2024թ. տվյալներով, մոտ 40% ցածր էր ՀՀ միջին աշխատավարձից (թարմ տվյալ չունեմ, բայց դժվար թե էականորեն տարբերվի):

4․Տեղահանված արցախցիների շուրջ 80%-ը դեռևս չունի սեփական բնակարանը (տունը) և ապրում է գլխավորապես վարձով, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքների սպառողական զամբյուղի չափը պաշտոնական միջինից ավելին է:

Եվ այս իրավիճակն ունենք ՀՀ իշխանությունների ձախողված սոցիալական, զբաղվածության ու բնակարանային ծրագրերի պատճառով: Իսկ իրենք ներսում ու դրսում կուրծք են ծեծում, թե իբր ինքնուրույն հաղթահարել են «փախստականների մարդասիրական ճգնաժամը» և մի հատ էլ մատ թափ տալիս մեզ վրա, երբ մատնացույց ենք անում հիմնախնդիրները: Շուտով նման մի գովերգության «հրավառություն» ենք տեսնելու նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ «խաղաղության» ու «մարդասիրական ճգնաժամի հաղթահարման» ծխածածկույթների տակ քողարկելով Արցախի ժողովրդի արյունահոսող վերքերը:

Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է: Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից:

Շնորհավո՛ր աշխատողների օրը. տարոսը՝ գործազուրկներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան