Ներքին 5 ամիս առաջ - 23:55 30-04-2026

21 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում

«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը վթարվել է, ինչի հետևանքով վաղը` մայիսի 1-ին, Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում ջրամատակարարումը 21 ժամով կդադարեցվի։

Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Մայիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջանն ամբողջությամբ,

Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1-17, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-236 համարների և 2-րդ, 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարների և նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,

Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 36-330 համարների, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ. Եսայան, Հ. Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20 համարների և նրբանցքների, Ս. Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի: Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը,
Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»