Ավելին 5 ամիս առաջ - 22:37 30-04-2026

ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը

Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին մեկ տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Լռության րոպեից առաջ հայտարարվել են 2025 թվականի մայիսի 15-ին կայացած ՖԻՖԱ-ի նախորդ կոնգրեսից հետո վախճանված ֆուտբոլային գործիչների անունները։

Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին։ Նա խաղացել է Մոսկվայի «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» թիմերում, որոնցից վերջինի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1952, 1953, 1956, 1958 թվականներին) և կրկնակի գավաթակիր (1950, 1958): Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (160 գոլ): 1958 թվականին, Անգլիայի հավաքականի հետ խաղում (2։2), դարձել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի պատմությունում ԽՍՀՄ ընտրանու առաջին գոլի հեղինակը։
Հետագայում Սիմոնյանը մարզել է «Սպարտակը», Երևանի «Արարատը», Օդեսայի «Չեռնոմորեցը» և ԽՍՀՄ հավաքականը։

Նրա ղեկավարությամբ սպարտակցիները 1962 և 1969 թվականներին դարձել են ԽՍՀՄ չեմպիոն։ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին հասավ պատմական նվաճման՝ դառնալով ԽՍՀՄ և գավաթակիր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ