Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 30-04-2026

Սամվել Կարապետյանը թող ապացուցի՝ ոնց ա 300.000 աշխատատեղ ստեղծելու, ես էլ իրան հավատամ. հարցում

«Վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինի»,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով այն մտահոգությանը, թե իր խոսքով՝ իշխանության փոփոխության դեպքում պատերազմ կարող է լինել։ Նա նաև հավելել է, որ «ՀՀ-ին սպառնում են 2 մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»։

Այս ֆոնին Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին. «Հավատո՞ւմ եք Սամվել Կարապետյանին, որ եթե ինքը գա իշխանության՝ խոստացված պատերազմը չի լինի»։

Քաղաքացիների մի մասը թերահավատ էր։ Մի տղամարդ ասաց․ «Չեմ վստահում Սամվել Կարապետյանին»։

Մեկ այլ տղամարդ նշեց․ «Թող ինքը ապացուցի՝ ոնց ա 300.000 աշխատատեղ ստեղծելու, ես էլ իրան հավատամ»։

Մեկ ուրիշը կտրուկ կարծիք հայտնեց․ «Սամվել Կարապետյանն արժանի չի՝ վարչապետ դառնա»։

Մի քաղաքացի էլ անդրադարձավ ներկա իշխանություններին. «Էս մարդիկ մեր երկրի հերն են անիծում, պատվերով ա՝ երբ ուզեն պատերազմ լինի, երբ էլ չէ։ Ես ՔՊ-ին դեմ եմ քվեարկելու։ Մի հատ Թորոսյան կա, ասում ա՝ եկեղեցի են քանդում, թող քանդեն…»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով