Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:38 30-04-2026

Մուսթաֆաևը հրահանգներ է տալիս Մհեր Գրիգորյանին, նա էլ՝ Նիկոլ Փաշինյանին

«Իլհամ Ալիևը Շահին Մուստաֆաևին նշանակել է Հայաստանի վարչապետ փաստացի։ Նա եկել է, անցել է իր պաշտոնական պարտականությունների կատարմանը»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 30-ին Աղվերանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպմանը։

Oragir.News-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանը կարծիք հայտնեց, որ այս հանդիպումը սահմանազատման հարցերին իրականում քիչ է վերաբերում։

«Այն պահից ի վեր, ինչ հաստատվել է հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, մինչ օրս 1 միլիմետր սահմանի սահմանազատում տեղի չի ունեցել»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ չի նշվում, թե սահմանի ո՞ր հատվածներում և ե՞րբ են սահմանազատում անելու, և ինչո՞ւ համապատասխան ուղեցույցները չեն դրվում հանրային քննարկման, Ղազարյանը պատասխանեց. «Որովհետև տենց փաստաթուղթ չկա։ Սահմանազատում չի դա... Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանին որպես պետություն վերացնելու»։

Քաղաքական գործիչը ընդգծեց. «Իրենք հայ-ադրբեջանական սահմանը իրենց պաշտոնական փաստաթղթերում անվանում են հայ-ադրբեջանական պայմանական սահման»,-ապա բացատրեց, որ հանձնաժողովն այժմ զբաղվում է իր իրավասությունների շրջանակից դուրս գտնվող հարցերով, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությամբ, Ադրբեջանից ապրանքների ներմուծմամբ և երկաթգծային փոխադրումներով։ Ըստ Ղազարյանի՝ Շահին Մուստաֆաևը փաստացի հրահանգներ է տալիս Մհեր Գրիգորյանին, ով էլ իր հերթին դրանք փոխանցում է Նիկոլ Փաշինյանին։

Վերջում ընդդիմադիր գործիչը հորդորեց գիտակցել պահի լրջությունը, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի պետականությունը և նպատակ ունի շարունակելու նոր տարածքների զավթումը, ինչն անում է սկսած 2020 թվականից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 13-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ