Արտաքին 5 ամիս առաջ - 23:10 29-04-2026

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա․ ես ասացի՝ ոչ․ Զելենսկի

Մեզ խնդրեցին չհարձակվել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, և ես ասացի՝ ոչ, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք մեր գործընկերներից հաղորդագրություններ ստացանք, որ Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերների պատճառով մենք կարող ենք չհարձակվել Ռուսաստանի որոշակի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Եվ, իհարկե, ես ասացի՝ ոչ, մենք կհարձակվենք։ Եկեք կնքենք «էներգետիկ զինադադար», բայց ոչ ոք մեզ նման բան չի առաջարկել։ Մենք բաց ենք դրան, բայց եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, մենք ամեն դեպքում կպատասխանենք»,- Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ուժեղ դիրքում չէ։
«Մենք ավելի լավ դիրքում ենք, քան եղել ենք վերջին 9-10 ամիսների ընթացքում, նկատի ունեմ մարտադաշտում ստեղծված իրավիճակը, բայց ամեն դեպքում ավելի լավ է դադարեցնել պատերազմը»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան