Արտաքին 5 ամիս առաջ - 21:42 29-04-2026

Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի փոխանցմամբ՝ Պուտինը Թրամփին հայտնել է, որ պատրաստ է Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հայտարարել, ինչին Թրամփը հավանություն է տվել։

Թրամփը իր հերթին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիրն արդեն մոտ է։

Կողմերը քննարկել են Իրանի, Ուկրաինայի և հրադադարի հնարավորության թեմաները. Թրամփը հայտարարել է, որ գործարքը մոտ է։

ՌԴ նախագահը շնորհավորել է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ծննդյան օրվա առթիվ, կարևորելով նրա ներդրումը ռուս և ուկրաինացի երեխաների իրենց ընտանիքների հետ վերամիավորման գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան