Արտաքին 5 ամիս առաջ - 09:38 29-04-2026

Չարլզ III-ի պատմական ելույթը Կոնգրեսում. թագավորը կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդես է եկել բացառիկ ելույթով ԱՄՆ Կոնգրեսում։ Միապետը կոչ է արել միջազգային հանրությանը պատրաստ լինել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի՝ հանուն Ուկրաինայի պաշտպանության։

Թագավորի այս կոշտ հայտարարությունն արժանացել է կոնգրեսականների բուռն ծափահարություններին։

Իր ելույթում Չարլզ III-ը շեշտել է երկու երկրների դաշնակցային ամուր կապերը՝ հիշեցնելով, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն միասին են կռվել երկու համաշխարհային պատերազմներում, Սառը պատերազմի տարիներին և Աֆղանստանում։

Նշենք, որ սա պատմական իրադարձություն է, քանի որ բրիտանական միապետի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում չափազանց հազվադեպ է. վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 1991 թվականին՝ Իրաքում համատեղ ռազմական գործողությունից հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան