Ներքին 5 ամիս առաջ - 14:44 28-04-2026

Սոնա Մաթևոսյանի ծննդյան թանկարժեք նվերը. ով է կանգնած շքեղ անակնկալի հետևում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը օրեր առաջ նշել է իր ծննդյան տարեդարձը, որը վերածվել է իսկական տոնի։ Դերասանուհին ողջ օրվա ընթացքում ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ և ջերմ բարեմաղթանքներ ինչպես գործընկերների, այնպես էլ իր հազարավոր հետևորդների կողմից։

Սոնայի տոնական օրը լի է եղել հաճելի պահերով, սակայն ամենահետաքրքիր մասը դերասանուհին պահել էր վերջում։

Սոցիալական հարթակներում տասնյակ հիացական մեկնաբանություններից հետո, Սոնան վերջապես որոշեց կիսվել իր ստացած նվերներով։

Այսօր հրապարակված կադրերն ուղղակի ցնցել են համացանցը։ Սոնան ցուցադրել է ստացած անակնկալները, որոնց թվում առանձնանում է ամենաթանկարժեքն ու շքեղը. դերասանուհուն ավտոմեքենա են նվիրել։

Կադրերում երևում է Սոնայի անթաքույց հուզմունքն ու ուրախությունը նման խոշոր անակնկալից։ Թեև դերասանուհին չի հստակեցրել, թե ումից է ստացել շքեղ մեքենան, հետևորդները արդեն շտապում են շնորհավորել նրան նոր ձեռքբերման կապակցությամբ։

«Անակնկալները շարունակվում են»,- մակագրել է նա իր հրապարակումներից մեկը։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում