Արտաքին 5 ամիս առաջ - 21:24 27-04-2026

Ցանկացած համաձայնագիր պետք է անդառնալիորեն զրկի Իրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից. Ռուբիո

«Նրանք ցանկանում են աշխարհը պատանդ պահել, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են։ Դա անընդունելի է»,- ընդգծել է Ռուբիոն։

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունը լրջորեն թուլացրել է Իրանին։
«Այժմ նրանք ունեն իրենց հրթիռների միայն կեսը, ոչ մի գործարան, ոչ մի նավատորմ, ոչ մի օդուժ։ Այդ ամենը ոչնչացվել է։ Այսպիսով, նրանց իրավիճակը վատթարացել է, և նրանք զգալիորեն թուլացել են»,- ասել է Ռուբիոն։

Ըստ նրա, Իրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցություններում։ Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները շատ փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի ԱՄՆ-ն պետք է ծայրահեղ զգուշություն ցուցաբերի։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք անհետանան»,- ընդգծել է պետքարտուղարը։

Ռուբիոն հավելել է, որ ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է լինի այնպիսին, որը վերջնականապես և անդառնալիորեն կզրկի Իրանին ցանկացած պահի միջուկային զենք մշակելու հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան