Ներքին Միտք 5 ամիս առաջ - 10:30 26-04-2026

Թե՛ Նիկոլը, թե՛ ընդդիմությունը ունի հոգեբանական բարդույթ՝ ցույց տալու լեփ-լեցուն հրապարակ. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը «Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Համերգներին սակավամարդությունը, կամ մեծ բազմությունը ոչ մի կապ չունի իրական էլեկտորալ պատկերի հետ: Համերգը միջոցառում է, որին մասնակցում է և՛ զբոսաշրջիկը, և՛ ընտրելու իրավունք չունեցողը, և՛ վարչական ռեսուրսը, և՛ 18 տարին չլրացած հանդիսատեսը և, իհարկե, նիկոլականները, որոնք հաստատ կան, նրանք ոչ մի տեղ չեն անհետացել:

Ուրիշ հարց է, որ 2018-ից հետո թե՛ Նիկոլը, թե՛ ընդդիմությունը ունի հոգեբանական բարդույթ՝ ցույց տալու լեփ-լեցուն Հանրապետության հրապարակ: Ասել կուզի՝ տեսեք, թե ինչքան մարդ է մեզ սատարում: Ենթադրենք 100.000 մարդ է այդ պահին համերգին ու բոլոր 100.000-ն էլ ինչ որ մի հրաշքով ընտրող են ու ընտրելու են Նիկոլին: Մնում է աննշան մի բան՝ գտնել ևս 500.000 ձայն:

Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է:

Հարգելի ընդդիմություն, գտե՛ք ձեր այդ 500.000-ը: Թող իրենք ոչ էլ երևան: Գյումրիում ոչ էլ երևում էին: Բայց գտանք ու կարողացանք համոզիչ փաստարկներով բերել տեղամաս:

Եթե ձեր կազմակերպած համերգին էլ Հրապարակում 100.000 մարդ լինի, ապա, միևնույն է, նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը»,- գրել է Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով