Սպորտ 5 ամիս առաջ - 09:46 26-04-2026

Այս ծանր շրջանում կարողանում ենք մեր դրոշը բարձրացնել և ուրախություն պարգևել հայ ազգին․ Գարիկ Կարապետյան

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը մեկնաբանել է իր հաղթանակը։

Հայ ծանրորդն անդրադարձել է մեդալի կարևորությանը, մրցակցությանն ու իր գլխավոր մարզական նպատակին:

«Ամեն մի մեդալ ինձ համար մեծ կարևորություն ունի՝ սկսած Հայաստանի առաջնությունից մինչև աշխարհի առաջնություն։ Այս մեդալները շատ մեծ նշանակություն ունեն մեզ համար, քանի որ այս ծանր շրջանում կարողանում ենք մեր դրոշը բարձրացնել և ուրախություն պարգևել հայ ազգին, մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Պոկում վարժությունից հետո, իմանալով բուլղարացի և ռումինացի մարզիկների ուժերը, սպասում էի հաղթանակին, քանի որ գիտեի, որ նրանք հրում վարժությունում թույլ են: Գլխավոր նպատակս միշտ եղել է ու կմնա Օլիմպիական խաղերը։ Ամենավառ տպավորությունը հաղթանակներից ստացել եմ Հայաստանում 2023 թվականին։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձա տանը, և կարիերայիս ամենամեծ տպավորություններն ապրել եմ հենց այդ ժամանակ։ Այսօր այդ զգացողություններս եռապատկվեցին», - նշել է Եվրոպայի եռակի չեմպիոնը։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան