Ավելին Ներքին 5 ամիս առաջ - 22:51 25-04-2026

Արևիկ Ուդումյանը քննադատել է Հանրապետության հրապարակի «խորոված փարթին»

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հաղորդավարուհի և ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանը դժգոհություն է հայտնել Հանրապետության հրապարակում իրականացվող «խորոված փարթիի» վերաբերյալ, մատնանշել ահռելի բեմն ու հրավիրված արտիստներին։

Ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութերին կից նա նշել է, որ հարակից ողջ տարածքը փակ է, ինչն առաջացրել է տեղաշարժի խնդիրներ։

Ուդումյանը հարցադրում է արել՝ արդյոք տեղի՞ն էր նման տոնական միջոցառումը կազմակերպել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա (ապրիլի 24) հենց հաջորդ օրը։

Նա սարկազմով ակնարկել է երկրի ֆինանսական վիճակի մասին՝ գրելով. «Արտաքին պարտք, հիշում ենք քեզ»։

Այս հրապարակումը հերթական քննարկումների առիթն է դարձել սոցցանցերում՝ կապված պետական միջոցների ծախսման առաջնահերթությունների և հիշատակի օրերին հաջորդող զվարճանքների էթիկայի հետ։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ