Ներքին 5 ամիս առաջ - 15:00 25-04-2026

«Կայզեր»-ի վիճակախաղը. օրինական բիզնե՞ս, թե՞ ապօրինություն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Կայզեր» սուպերմարկետն արդեն 1 ամիս է վիճակախաղ է կազմակերպում, որի շրջանակում՝ 20,000 դրամից ավելի գնում կատարած անձինք կարող են մասնակցել շահումով խաղի։

Սակայն նման ձևաչափը փաստացի հանդիսանում է վիճակախաղ, իսկ վիճակախաղի կազմակերպումը օրենքով լիցենզավորման ենթակա գործունեություն է։

Ի դեպ, «Կայզեր» սուպերմարկետների ցանցը թեև փաստաթղթերով այլ ընկերության է պատկանում (Պար-Արտ ՍՊԸ), սակայն այն հաճախ կապվում է բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան հետ։

Տվյալ դեպքում լիցենզավորման ենթակա գործունեության իրականացումը արդյոք թույլատրելի՞ է օրենքով, հատկապես հաշվի առնելով, որ «Իմ քայլ»-ը հիմնադրամի խոշոր դոնոր Սամվել Ալեքսանյանը ներկայանում է որպես օրինապաշտ հարկատու։

Հետևաբար նաև հարց է առաջանում՝ արդյոք տվյալ սուպերմարկետը ունի՞ նման գործունեություն իրականացնելու լիցենզիա։ Բնականաբար, եթե խոսքը վերաբերում է մասսայական, առևտրային նպատակ ունեցող խաղարկություններին, համապատասխան պետական լիցենզիայի առկայությունը պարտադիր է, հատկապես, երբ մասնակցությունը պայմանավորված է գնումով և ներգրավվում է լայն հանրություն։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նմանատիպ ակցիաներ լայնորեն կիրառվում են տարբեր առևտրային ցանցերի կողմից, և դարձյալ ողջամիտ հարց է առաջացնում՝ արդյոք դրանք բոլորը գործում են օրենքի շրջանակում, թե ոչ։

Օրինակ՝ «Կայզեր» սուպերմարկետների ցանցը, որը վերջին շրջանում իրականացնում է նմանատիպ խաղարկություն (մասնակցություն՝ 20,000 դրամից բարձր գնումների դեպքում), ունի՞ համապատասխան լիցենզիա։ Եթե չունի ստացվում է անօրինական գործունեություն է ծավալում։



Ֆինանսների նախարարությունից Oragir.News-ին տեղեկացրին, որ նախորդ տարվանից տվյալ գործառույթն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Oragir.News-ին պարզաբանեցին, որ խաղադրույքների և խաղատների ոլորտը գտնվում է իրենց կարգավորման ներքո, սակայն տվյալ գովազդային վիճակախաղերը չեն հանդիսանում իրենց տիրույթի հարց՝ առաջարկելով լրացուցիչ պարզաբանում ստանալ նաև Պետական եկամուտների կոմիտե-ից։

Oragir.News-ը հարցում է ուղարկել Պետական եկամուտների նախարարություն, որը ստանալուն պես անմիջապես կհրապարակենք։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով