Ներքին 5 ամիս առաջ - 11:50 25-04-2026

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով: Այս մասին գրել է պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

«Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է:

Թե ո՞ր երկրի քաղաքացի Փաշինյանի օրն է, դա այդքան էլ էական չէ: Էական է, որ քաղաքացի Փաշինյանը այս երկրի քաղաքացի չէ, քանզի իր համար այս երկիրը չկար, այս երկիրը իր պատկերացրած «Իրականը» չէր:

Այն չկար, քանի որ կար Արցախը: Այն չկար, քանի որ կար Սփյուռքը: Այն չկար, քանի որ կար ՀԱՊԿ-ը: Այն չկար, քանի որ կար Հայոց Ցեղասպանությունը, որը կար, որովհետև կային «մեծ գերտերությունների խարդավանքները», իսկ «խեղճ թուրքերն ի՞նչ անեին, ուզած չուզած» միլիոն ու կես հայ կոտորեցին, որոնց «ռուսները գցեցին իրենց գրպանը»: Այն չկար, որովհետև «նախկինները, թալանը, կոռուպցիան, անարդարությունը, մարդասպանությունները, ղարաբաղյան կլանը, լապատկով կռվող անտռուսիկմայկա զինվորները, Կաթողիկոսը, Սերժը, Ռոբերտը, Լևոնը, Վազգենը, Դեմիրճյանը, Քաջազնունին, Վարդան Մամիկոնյանը, Տրդատը, Տիգրան Մեծը, Հայկ Նահապետը, Ադամը, դինոզավրերը, մեծ պայթյունը…»:

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է: Այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող