Արտաքին 5 ամիս առաջ - 11:25 25-04-2026

Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել

Իսրայելական ավիահարվածների հետևանքով ուրբաթ Լիբանանում 6 մարդ է զոհվել՝ չնայած գործող հրադադարին։

Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները։

«Ապրիլի 24-ին, Լիբանանի հարավին իսրայելական թշնամու հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել են»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության տվյալների, 2 մարդ սպանվել է Վադի ալ Հուջայրում, 2-ը՝ Տուլինում, և 1-ական մարդ՝ Սրիֆայում ու Յատերում։ Բոլոր բնակավայրերը գտնվում են Լիբանանի հարավում։

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) ուրբաթ հայտնել են, որ ինդոնեզացի զինծառայողը մահացել է հիվանդանոցում՝ մարտի 29-ին իրենց բազայի վրա կատարված հարձակման ժամանակ ստացած վերքերից։

UNIFIL-ի տվյալներով, մարտի 29-ի հարձակման ժամանակ մեկ ինդոնեզացի զինվոր սպանվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։ ՄԱԿ-ի անցկացրած նախնական հետաքննությունը պարզել է, որ զինվորը սպանվել է իսրայելական տանկի արկից։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, իսրայելական բանակը հայտարարել էր, որ 6 մարդ է սպանել Լիբանանի հարավային Բինթ Ջբեյլ քաղաքում, որտեղ ապրիլի 17-ի հրադադարին նախորդած օրերին կատաղի մարտեր էին ընթանում իսրայելական զորքերի և «Հեզբոլլահ» շարժման միջև։

Իսրայելական բանակը պնդում է, որ Բինթ Ջբեյլում սպանված բոլոր 6 անձինք «Հեզբոլլահի» գրոհայիններ էին։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, մարտի 2-ի դրությամբ պատերազմի սկզբից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվել է 2491 մարդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով