Ներքին 5 ամիս առաջ - 18:41 24-04-2026

Գերագույն դավաճանը, հետևելով թուրքական քարոզչությանը, ըստ էության մե՛զ է մեղավոր կարգում Ցեղասպանության համար. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ գերագույն դավաճանի ուղերձը լի է կեղծիքով, մանիպուլյացիայով ու բնականաբար դավաճանությամբ։

Փաստացի ասվում է՝ մեր արդարությունից եկեք հրաժարվենք, որովհետև ուրիշն էլ ի՛ր արդարությունն ունի։

Առաջին, սրանով փորձում է մեր ուղեղը լվանալ ռելյատիվիզմով։ Թե իբր ճիշտն ու սուտը հարաբերական են, ուստի ճիշտ ու սուտ չկա։ Եթե ճիշտ ու սուտ չկա, ուրեմն չկա և բացարձակ արժեք։ Եթե բացարձակ արժեք չկա, ուրեմն անիմաստ է կյանք տալ, նահատակվել բացարձակ արժեքների՝ Հայրենիքի ու Հավատքի համար։

Երկրորդ, հետևելով թուրքական քարոզչությանը՝ ըստ էության մե՛զ է մեղավոր կարգում Ցեղասպանության համար։

Երրորդ, լռության է մատնում 1915 թվի ուղիղ շարունակություն հանդիսացող Արցախի հայաթափումն ու բացահայտ մշակութային եղեռնը։

ՀԳ. Բա ո՞նց էղավ, որ ուրիշն իր «արդարությունից» չի հրաժարվում՝ եթե ճիշտը դա է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի