Ներքին 5 ամիս առաջ - 15:34 24-04-2026

111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ. Միքայել Մինասյան

Ապրիլի 24-ը ոչ թե ողբի, այլ կամքի օր է, այս մասին հայտարարել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Իսկիայում մի Աստվածամայր կա, որը չի ժպտում։

Նա չի մխիթարում:

Նա եկել է պաշտպանելու։

Երբ հույսը սպառվում էր, մարդիկ դիմում էին ոչ թե գթասիրտ Մարիամին, այլ նրան, ով իր գավազանով պատնեշ էր դառնում չարի դեմ։

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ։

Ապրիլի 24-ը ոչ թե ողբի, այլ կամքի օր է։ Այն մեր ժողովրդին պաշտպանող հենց այդ նույն գավազանն է, որը հիշեցնում է՝ ինչ է պատահում, երբ լռում ենք, մոռանում և դադարում տեր կանգնել սեփական ճակատագրին։

Մեծ խաբկանք է, թե լռությունն ու մոռացությունն ունակ են կանխել աղետը. օրերս՝ համընդհանուր լռության մեջ, հողին հավասարեցվեց Ստեփանակերտի Մայր տաճարը, որը նվիրված էր Աստվածամորը: Հայացքը գավազանակիր Տիրամորն ուղղելու ժամանակն է»,- նշել է Մինասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան