Ներքին 5 ամիս առաջ - 15:28 24-04-2026

Եթե մոռանանք մեր անցյալը, ապագա չենք կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան

Հայ ազգն իր պայքարով հասել է նրան, որ 44 պետություն արդեն ընդունել է ցեղասպանությունը. դա ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի աշխատանքի արդյունքն է։

Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել էր, որ ովքեր գնում են կորուսյալ հայրենիքը հետ բերելու ճանապարհով, Հայաստանի պետականությունն են վտանգում։

«Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռանանք, ապագա չենք կարող ունենալ։ Ես ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Սովետաշենում կառուցել եմ Ցեղասպանության եկեղեցի։ Ոչ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։

Այո, ես ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող ռիսկ չի անել նայել Մասիս սարին, չի կարող Ցեղասպանությունից խոսել, Արցախից խոսել։

Այսօր Ստեփանակերտում տաճարը քանդում են, մենք չենք պատկերացրել, անհնար է եղել այդ մասին մտածել», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան