Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 23-04-2026

Ըստ էության․ Պուտինն ապահովում է, որ պրոռուսական ընդդիմություն լինի և արևմտամետ խաղացող իշխանություն

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Շահեն Հարությունյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրություններին «Միասնության թևերի» հետ մասնակցելու, ընտրություններից ակնկալիքների, իշխանության հաավակնելու կամ անցողիկ շեմը հաղթահարելու ու ԱԺ-ում հայտնվելու, օրերս տեղի ունեցած միասնական համագումարի, անկախության, դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, Անկախության հչակագիրը կոնֆլիկտի համարելու Փաշինյանի հայտարարության, ընտրություններով Փաշինյանին հեռացնելու հնարավորության, Փաշինյանի ընդդիմադիր 3 ուժերին պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանելու, հանրությանը պատերազմով սպառնալու, ՔՊ նախընտրական ծրագրի, Ադրբեջանը Հայաստանի անվտանգությաան երաշխավոր լինելու Ալեն Սիմոնյանի հայտարարության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Այս ամենը 30-35 տարիների մեծ բացի արդյունքն է, երբ որ մարդկանց կտրեցին հոգևոր արժեքներից, մտավոր գաղափարներից, ընդհանրապես այդ այսպես ասած վեհ արժեքներից կտրելով՝ մարդկանց պատկերացումները իջեցրեցին մինչև ասֆալտ, ճանապարհ, աշխատատեղ և թոշակ մակարդակի։ Այս ընտրություններին մենք պետք է Նիկոլ Փաշինյանին և իր թիմին դարձնենք իզգոյ, չխաղանք իր խաղի կանոններով, իր թելադրանքով, իր քաղաքական օրակարգերով»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս ՌԴ նախագահը խաղ է խաղում Հայաստանի իշխանություններով։

«Պուտինը հիմա Հայաստանի իշխանություններով երկու ձեռքերի խաղն է խաղում, այսինքն՝ Հայաստանում ապահովում է թե՛ պրոռուսական ընդդիմությունը և թե՛ իրականում ռուսական, բայց պրոարևմտյան խաղացող իշխանությունըս»,- նշեց նա։

Հարությունյանի պնդմամբ՝ ինքը Ռոբերտ Քոչարյանին երբեք չի ընտրելու որպես Հայաստանի վարչապետ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»