Ներքին Միտք 5 ամիս առաջ - 18:45 23-04-2026

Արցախի ամբողջական շրջափակումը ճանապարհ էր բացելու Նիկոլ-Ալիև մեծ երազանքի` Արցախի հայաթափման համար. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

3 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Քաշաթաղի շրջանից դեպի Կոռնիձոր՝ Հակարի գետի կամրջի վրա անցակետ տեղակայեց՝ ամբողջական դարձնելով Արցախի շրջափակումը։

Ռուս խաղաղապահների և հայաստանյան իշխանությունների լռության ներքո Ադրբեջանը ևս մեկ քայլ արեց Արցախի ադրբեջանացման ուղղությամբ՝ անխոչընդոտ իրականացնելով գործողություններ, որոնք հակասում էին 2020 թվականի նոյեմբերի համատեղ հայտարարությանը։

Արցախցիների զրկանքներն ու փորձությունները մտան նոր՝ ավելի ծանր փուլ՝ սաստկացնելով առանց այդ էլ առկա բարդ իրադրությունը։

Ինչպես հետագայում պարզվեց, դա ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև մեծ երազանքի` Արցախի հայաթափման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ