Ներքին 5 ամիս առաջ - 13:45 23-04-2026

Երգչուհի Նանուլը նշում է ծննդյան տարեդարձը

Հայտնի երգչուհի Նանուլն այսօր տոնում է իր ծննդյան 16-ամյակը։ Դեռ մանկուց հանրությանը հայտնի դարձած երգչուհին թևակոխել է պատանեկության ամենագեղեցիկ փուլը, ինչի առթիվ կիսվել է նոր և ոճային ֆոտոշարքով։

Իր ինստագրամյան էջում Նանուլը հրապարակել է տպավորիչ լուսանկարներ, որոնք լավագույնս ընդգծում են նրա հասունացած ու էլեգանտ կերպարը։

Հրապարակմանը կից նա կատարել է կարճ, բայց խորհրդանշական մակագրություն. հետևորդները ողողել են մեկնաբանությունների դաշտը շնորհավորանքներով և բարեմաղթանքներով՝ նկատելով, թե որքան է փոխվել ու գեղեցկացել սիրված երգչուհին։

Դստեր տարեդարձն անարձագանք չի թողել նաև մայրիկը՝ հայտնի պարուսույց Վիկա Մարտիրոսյանը։ Նա հրապարակել է օրվա ամենաջերմ լուսանկարներն ու հուզիչ տողեր ուղղել միակ դստերը. «Շնորհավոր տարեդարձդ, իմ սեր», - գրել է Վիկան՝ կիսվելով իր մայրական բերկրանքով։

Նանուլը, ով իր կարիերան սկսել է վաղ տարիքից, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում՝ այժմ արդեն ներկայանալով որպես ձևավորված ճաշակով և յուրահատուկ ոճով պատանի արտիստ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում