Ներքին 5 ամիս առաջ - 20:34 22-04-2026

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։

Այս մասին հայտարարել է «Վեոլիա Ջուր»-ը:

«Կատարված քիմիական հետազոտությունների՝ ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից նշում են, որ այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, և նորմայից որևէ շեղում չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ այսօր Բյուրեղավանում արձանագրվել են նույնատիպ ախտանշաններով զանգվածային գանգատներ, որոնք, նախնական տվյալներով, կարող են պայմանավորված լինել ջրի հնարավոր աղտոտմամբ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով