Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:49 21-04-2026

Մեր մարզիկների հաջողությունները ՀԱՕԿ-ի և ֆեդերացիաների հետևողական աշխատանքի արդյունքն են․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին։

Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզ։ Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն:

Առաջնության հայտնությունն էր Սուրեն Աղաջանյանը, որը առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը հաղթեց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին՝ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիին ու վաղը կպայքարի ոսկու համար:

Ունենք ևս մեկ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Գառնիկ Չոլաքյանը։
Այս հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։

Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով