Ներքին 5 ամիս առաջ - 17:42 21-04-2026

Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և ՄԻՊ-ը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժնման հատվածում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժնման հատվածում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարար Ավանեսյանը ներկայացրել է ազատազրկված անձանց տրամադրվող բուժօգնության, այդ թվում` դեղապահովման ծրագրի վերջին բարեփոխումները:

Բուժսպասարկումն իրականացվում է գործող ընթացակարգերի և գործելակարգերի համաձայն՝ արտահիվանդանոցային պայմաններում. ընդունվելիս կատարվում է մարմնական զննություն, կիրառվում է հոգեկան առողջության գնահատման գործիքը, իրականացվում են առաջնային բժշկական զննություն, ռապիդ թեստավորումներ, հետագայում, ըստ դիմելիության, դիսպանսեր և դինամիկ հսկողության շրջանակներում նաև կազմակերպվում են տարեկան կանխարգելիչ այցեր։

Հիվանդանոցային բուժման ուղեգրումն իրականացվում է միայն բժշկական ցուցումով:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ընդգծեց, որ հիվանդանոցային բուժումն իրականացվում է «Արմավիր» ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում՝ ավագ և միջին բուժանձնակազմի 24-ժամյա հսկողության տակ:

Անահիտ Ավանեսյանը շփվել է բուժօգնություն ստացող ազատազրկված անձանց հետ, լսել նրանց հարցերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան