Ներքին 5 ամիս առաջ - 16:17 21-04-2026

Պայքարում ենք շատ ուժեղ. Խաչատուր Հունանյանը ներկայացրել է իր առողջական վիճակը

Դերասան Խաչատուր Հունանյանը, տևական դադարից հետո, տեսաուղերձով կապ է հաստատել իր հետևորդների հետ՝ ներկայացնելով իրական պատկերն իր առողջական վիճակի մասին և հերքելով համացանցում շրջանառվող տագնապալի լուրերը։ Վերջին օրերին սոցցանցերում լուրեր էին տարածվել, թե դերասանի վիճակը կտրուկ վատացել է և դարձել ծայրահեղ ծանր։

Խաչատուրը, սակայն, հորդորել է չհավատալ նմանատիպ հրապարակումներին.

«Պայքարում ենք շատ ուժեղ, կխնդրեի միայն պոզիտիվ բաներ խոսեիք»,– նշել է դերասանը՝ դիմելով հանրությանը։ Դերասանը հայտնել է, որ շարունակում է ստանալ քաղցկեղի դեմ անհրաժեշտ բուժումը, և գործընթացն ընթանում է նախատեսված հունով։

Նրա հրապարակած հուսադրող տեսանյութը փաստում է նրա ամուր կամքի և պայքարելու պատրաստակամության մասին։ Խաչատուր Հունանյանի անկեղծ ուժն ու լավատեսությունը մեծ արձագանք են գտել հանրության շրջանում։

Հազարավոր երկրպագուներ և գործընկերներ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել դերասանին՝ մաղթելով նրան տոկունություն և շուտափույթ ապաքինում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան