Ներքին 4 ամիս առաջ - 12:28 21-04-2026

Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ. նա դիմել է Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի գրառմամբ:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին։

Դիմումի վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»։