Ներքին 5 ամիս առաջ - 10:47 21-04-2026

Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։

«Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,– նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։

Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։

ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։

Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։

Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով