Ներքին 5 ամիս առաջ - 22:18 20-04-2026

Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին

Փարիզի մերձակա Լիլա քաղաքում, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Բոբինիի փոխպրեֆեկտ, Սեն-Սեն-Դենիի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի տեղակալ Վանեսա Սեդիկը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անունից՝ խորհրդական Դավիթ Ասոյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սումյա Բուրուահան, Ֆրանսիայի Սենատի անդամ Կորին Նարասիգեն, Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Դանիել Գիրոն, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենհարուսը, Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդական Ժոֆրի Կարվալինյոն և ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։

Արարողությանը ծաղկեպսակ է զետեղվել նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում