Ներքին 4 ամիս առաջ - 15:03 20-04-2026

Կբացվի Անտառայինի հետևում արգելափակոցներով փակված ճանապարհը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ապրիլի 20-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է, որ կբացվի Անտառայինի հետևում արգելափակոցներով փակված ճանապարհը:

«Մայիսի 1-ից կբացվի Անտառայինի հետևում՝ նախագահական նստավայի ետնամասում, արգելափակոցներով փակված ճանապարհը։ Բաղրամյան, Սիլվա Կապուտիկյան, Սարմեն, Վերին Անտառային, Լեռ Կամսար և Լեոնիդ Ազգալդյան փողոցների ծանրաբեռնվածությունը կվերաբաշխվի»։