Ներքին Ֆիլմ Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 19-04-2026

Անհետացած երեխաներ․ կեղծված փաստաթղթեր․ 166 երեխայի մութ ճակատագիրը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Կյանքի իրավունք» ՀԿ նախագահ Ռուզան Ադանալյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրումների և մահվան դեպքերի կոծկման մասին։

Ադանալյանը պնդում է, որ ունեն ապացույցներ, որ 2005-2018թթ․ ընկած ժամանակահատվածում Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը մահացել է շուրջ 166 երեխա, որոնց մահվան վերաբերյալ կազմված փաստաթղթերը իրականությանը չեն համապատասխանում։

Իրավապաշտպանը կասկածում է, որ այս երեխաները իրականում չեն մահացել, այլ հիվանդանոցներից վաճառվել կամ ապօրինի ճանապարհով տրվել են որդեգրման՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Փաստական տվյալների մեջ իրավապաշտպանը բազմաթիվ հակասական ու անհամապատասխան տեղեկություններ է բացահայտել։ Հետաքննության ընթացքում իրավապաշտապանի զարմանքն ավելի է մեծացել, երբ պարզվել է, որ այդ 166 երեխաները բոլորը մահացել են նույն ախտորոշմամբ՝ ուղեղի օրգանական կախեկցիայի հետևանքով։ Ադանալյանի հայտարարության համաձայն՝ այն երեխաները, որոնք պաշտոնապես համարվում են մահացած, չունեն գերեզմաններ։

Չնայած այս աղմկահարույց հայտարարություններին, իրավապահ մարմինները պաշտոնապես չեն հաստատել բոլոր 166 դեպքերի կեղծ լինելու փաստը՝ նշելով, որ քննությունները շարունակվում են։

Արդյունքում ներկայացված բողոքները մերժվել են, փաստական տվյալները՝ անտեսվել, լիարժեք քննություն չի իրականացվել, իսկ իրականացված քննությունն էլ կասկածներ է հարուցում։

Առավել մանրամասն` Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով