Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 18:58 19-04-2026

Մակրոնը Փարիզում կընդունի Լիբանանի վարչապետին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Փարիզում կհանդիպի Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

Այցն ընդգծում է Մակրոնի հավատարմությունը «Լիբանանում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը», ինչպես նաև Ֆրանսիայի աջակցությունը «Լիբանանի տարածքային ամբողջականությանը», ասված է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ։

Այցի մասին հայտարարվել է այն բանից մեկ օր անց, երբ Ֆրանսիան «Հեզբոլլահ» շարժմանը մեղադրել էր Լիբանանում ֆրանսիացի խաղաղապահի մահվան մեջ։