Արտաքին 6 ամիս առաջ - 14:18 18-04-2026

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը վերադարձնում է իր զինված ուժերի խիստ վերահսկողությանը։ Հազրաթ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ նեղուցը վերադարձել է իր նախկին կարգավիճակին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի սահմանափակ և վերահսկվող անցմանը Հորմուզի նեղուցով։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով։

Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում