Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 11:59 18-04-2026

Փախստականներին սեփականաշնորհվեցին հանրակացարանների այն տարածքները, որտեղ իրենք բնակվում են

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք․ Երևան, Շիրակի փողոց 2/32 և Մոլդովական 29/1, ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեների Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Կոմիտե, որով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Նախագծով սեփականաշնորհման առաջարկվող, Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ ք․ Երևան, Շիրակի փողոց 2/32 հասցեի շենքի 34 սենյակները սեփականաշնորհվել են, 18 սենյակներ՝ հանդիսանում են պետական սեփականություն, ք․ Երևան, Մոլդովական 29/1 շենքի 26 սենյակները սեփականաշնոհվել են, 117 սենյակներ՝ հանդիսանում են պետական սեփականություն, ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքի 35 սենյակները սեփականաշնորհվել են, 57 սենյակներ՝ հանդիսանում են պետական սեփականություն։