Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:51 09-11-2023

ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր իրենց հաշիվներին ունեն 2 միլիոն դրամ ու բնակվում են հյուրանոցներում, 50 հազար դրամ չեն ստանա

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նախատեսում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար՝ տրամադրելով 50 հազար դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100․000 դրամ միանվագ սոցիալական միջոցառման շահառու հանդիսացող անձիք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձիք։

Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները։ Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող անձիք, ծրագրից չեն կարող օգտվել մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները։

Ծրագրի համար դիմողը, դիմում լրացնելիս, կտա բանկային հաշվի հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում Կենտրոնական բանկը կպարզի մնացորդը և սահմանաված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն ճշտումները»,- ասաց նա։

Այսպիսով՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 10 միլիարդ դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով