Ներքին 5 ամիս առաջ - 11:29 18-04-2026

Նոր շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկվող զինծառայողների հավելավճարները կփոխվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշում կայացրեց, որով կփոխվեն ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020 թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկվող զինծառայողների հավելավճարների հաշվարկման գործակիցները։

Որոշման մեջ նշվում է, որ ներկայում ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներն օգտվում են առանձնահատուկ պայմաններով սահմանված հավելավճարներից, որոնց հաշվարկման պայմանները և հավելումների չափերը տարբեր են: Այս որոշմամբ կհեշտացվի հավելավճարի տրամադրման գործընթացի հաշվառման, փաստաթղթավորման և հատկացման գործընթացը:

«ՀՀ կառավարության քաղաքականությունը ներկայում միտված է զինծառայողների սոցիալական արտոնությունների ու երաշխիքների ընդլայնմանը, որում առաջնահերթություն է տրվում դրամական ապահովությանը` որպես զինծառայողների նյութական և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման նպատակն է ապահովել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը:

Հաշվարկային տեղեկանքները ներկայացված են գաղտնի դրոշմագրով:

Ըստ այս որոշման, կանխատեսվում է տարեկան լրացուցիչ ծախսեր, որի համար անհրաժեշտ է լինելու 2026 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել շուրջ 3,5 մլրդ դրամ բյուջետային միջոցներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում