Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 23:42 17-04-2026

Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի․ ՆԳՆ

Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված․

-ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։ «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։

-Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։
Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով