Ներքին 6 ամիս առաջ - 18:52 17-04-2026

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով

Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 3 ամիս:

Որոշումն այսօրվա նիստում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը։

Դատարանը թույլ տվեց Սամվել Կարապետյանին հարցազրույցներ տալ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր վերսկսել էր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Նա ելույթ է ունեցել դատարանում՝ մասնավորապես նշելով. «Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում: Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում