Ներքին 6 ամիս առաջ - 18:46 17-04-2026

Որևէ արձանագրություն կազմված չէ․ բերման ենթարկված մեր հայրենակիցները ապօրինաբար գտնվում են անազատության մեջ․ Մարիաննա Ղահրամանյան

Այս պահի դրությամբ որևէ արձանագրություն կազմված չէ, և բերման ենթարկված մեր հայրենակիցները ապօրինաբար գտնվում են անազատության մեջ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Սա փաստաբանները գնահատում են որպես նրանց իրավունքների կոպիտ խախտում, հիշեցնեմ՝ 17 անձ է բերման ենթարկվել, նրանք մեր աջակիցներն են, Սամվել Կարապետյանի աջակիցներն են, նրանց բերման ենթարկելու փաստը, նախորդ երկու օրերի զարգացումները վերահաստատում են, որ իշխանությունները գտնվում են խուճապի մեջ, իշխանությունները վախեցած են, փորձում են նմանատիպ գործողություններով ճնշում գործադրել։ Բերման ենթարկվածների հետ կապված որևէ կարգավիճակ չկա, որևէ արձանագրություն կազմված չէ, բերման ենթարկվածները 2,5 ժամ շարունակ գտնվում են ապօրինի անազատության մեջ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով