Ներքին 4 ամիս առաջ - 18:04 17-04-2026

Հայաստանի և Թուրքիայի փոխնախարարները քննարկել են երկկողմ օրակարգը

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը նրանք քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։

Արտգործնախարարությունից հավելում են, որ փոխնախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: