Ներքին 6 ամիս առաջ - 20:20 17-04-2026

Էդ եղունգներով երեխուն կվնասես. Լիլի Մորտոյի բացահայտումն ու դասախոսի զգուշացումը

Սկանդալային կերպարով հայտնի Լիլի Մորտոն ով պատրաստվում է մայրանալ, շարունակում է իր հետևորդներին ներկայացնել նախածննդյան շրջանի հետաքրքիր դրվագները։

Այս անգամ դերասանուհին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում իր առաջնեկի խնամքին։ Լիլին հայտնել է, որ սկսել է հաճախել հատուկ դասընթացների, որտեղ սովորում է նորածնի խնամքի և անվտանգության կանոնները։

Հերթական տեսանյութում նա պատկերված է գործնական պարապմունքի ժամանակ, որտեղ փորձում է առաջին օգնություն ցուցաբերել մանեկեն-տիկնիկին։

«Էսօր էլ առաջին օգնության դասն էր։ Կուկլան մեղքս էր գալիս»,- հումորով գրել է Լիլին՝ ակնարկելով իր սովորելու ընթացքը։

Սակայն ամենազվարճալի պահը կապված է եղել Լիլիի արտաքինի, մասնավորապես՝ նրա երկար եղունգների հետ։ Դասընթացի մասնագետը չի կարողացել անտարբեր անցնել դրանց կողքով։

«Հ.Գ. Դասախոսն ասում է՝ դու էդ եղունգներով երեխուն ավելի կվնասես»,- կիսվել է ապագա մայրիկը։

Տեսանյութը միանգամից բուռն քննարկումների առիթ է դարձել։ Մինչ երկրպագուների մի մասը հիանում է նրա պատասխանատվության զգացումով և մայրանալու պատրաստակամությամբ, մյուսները կատակում են, որ Լիլին ստիպված կլինի վերանայել իր ոճը՝ փոքրիկի անվտանգությունն ապահովելու համար։ Հիշեցնենք, որ Լիլի Մորտոյի հղիության լուրը վերջին ամիսների ամենաքննարկվող թեմաներից է, և նա սիրով կիսվում է այս նոր կարգավիճակի բոլոր նրբություններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան