Ներքին 6 ամիս առաջ - 21:46 16-04-2026

Պահի քեզ. Գևորգ Մկրտչյանը սկզբում հրաժարվել է ընդունել կնոջ թանկարժեք նվերը

Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը շարունակում են սոցցանցերում կիսվել իրենց ընտանեկան ջերմ առօրյայով։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել Քրիստինայի մատուցած թանկարժեք անակնկալը ամուսնուն։

Քրիստինա Հովհաննիսյանը հրապարակել է մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է ամուսնուն նվիրում iPhone-ի նորագույն մոդելներից մեկը։ Սակայն երգչի արձագանքն անսպասելի է եղել։

Տեսանյութում Գևորգը սկզբում կտրուկ հրաժարվում է նվերից՝ ասելով՝ «Պահի քեզ», և չի ցանկանում ընդունել նման թանկարժեք իր կնոջից։ Չնայած սկզբնական դիմադրությանը, բլոգերը կատակով նշել է, որ Գևորգը վերջում «համակերպվել է» իրավիճակի հետ և ընդունել նվերը։

Այս տեսանյութը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում. շատերը բարձր են գնահատել Գևորգի համեստությունն ու սկզբունքայնությունը, իսկ մյուսները հիացել են զույգի միջև եղած փոխադարձ հոգատարությամբ։

Հիշեցնենք, որ Գևորգն ու Քրիստինան համարվում են հայկական շոու-բիզնեսի և բլոգերային տիրույթի ամենաքննարկվող զույգերից մեկը, ովքեր հաճախ են միմյանց համար հետաքրքիր անակնկալներ կազմակերպում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան