Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:30 16-04-2026

Նիկոլը դուրս ա տալիս․ Հայաստանը միշտ էլ մերն ա եղել, Արցախն էլ մեր ողնաշարն էր․ հարցում

««Ղարաբաղը մերն էր ու այլևս մերը չէ» խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր ու այլևս մերն է»,- ապրիլի 15-ին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացիկ հաշվետվության ներկայացման ժամանակ։

Այս ֆոնին Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ երբ Արցախը կար, Հայաստանը մերը չէր, իսկ հիմա արդեն մերն է»։

Քաղաքացիների մեծ մասը համաձայն չէր այս տեսակետի հետ։

«Չէ, համաձայն չեմ»,– ասաց մի տղամարդ՝ չցանկանալով մանրամասնել։

«Միշտ մերն ա եղել»,– նշեց մեկ այլ քաղաքացի։

«Արցախը Փաշինյանն ա տվե՞լ, բա Շահրամանյա՞նը ինչ տվեց։ Մենք երկու Արցախ ունեի՞նք։ Արցախը անկախ էր, Փաշինյանն ո՞վ ա, որ ուրիշի երկիրը տա ուրիշին, թող մնային պայքարեին»,– ասաց մի տղամարդ։

«Փաշինյանը մեռել ա, փող են հավաքում»,– հեգնեց մեկ այլ տղամարդ։

«Չէ, Հայաստանը միշտ էլ մերն ա եղել, դրանք ստից բաներ են»,– ասաց մի քաղաքացի։

Մի կին ռուսերենով նշեց, որ Արցախը մեր ողնաշարն էր, հիմա չկա։ Միայն Զանգեզուրն է։

«Հայաստանը մերն ա եղել, Արցախն էլ։ Տարբերություն չենք դրել»,– ասաց մեկ ուրիշը։

«Արցախը մեզ չէր խանգարում, ադրբեջանցիներին էր խանգարում, ռուսներին էր խանգարում»,– նշեց մի քաղաքացի։

«Էշ-էշ դուրս ա տալիս, նա հիմար ա»,– կտրուկ արձագանքեց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»