Ներքին 6 ամիս առաջ - 15:29 16-04-2026

Գնեք բենզին, որն այլևս էժան չէ․ ՀՀ-ում գազի դեֆիցիտ է, սպասարկում են միայն կտրոններով

Հայաստանում կրկին գազի դեֆիցիտ է․ «Max Oil» և «Rаn Oil» գազալցակայանների աշխատակիցները հրաժարվում են սպասարկել բոլոր նրանց, ովքեր չունեն իրենց ընկերություններից նախօրոք ձեռք բերած կտրոնները։

Վարորդներն իրենց ֆեյսբուքյան խմբերում փորձում են տեղեկանալ, թե որտեղից կարող են կանխիկ գումարով գազ գնել․ առայժմ, որևէ մեկը չի հուշել, թե որտեղից կարող են առանց կտրոնի գազ գնել։

Վարորդներից ոմանք դժգոհում են, ոմանք արդարացնում լցակայանների տերերին, թե «նորմալ է, որ առաջնահերթորեն սպասարկում են իրենց խոշոր գործընկերներին», կամ մշտական հաճախորդներին։ Նշում են, որ «սև» օրվա համար միշտ պետք է ունենալ իրենց նախընտրած գազալցակայանի կտրոններից։

Դե իսկ տաքսու վարորդները, որ նման «պահուստի» մասին նախապես չեն հոգացել, հարկադիր պարապուրդի վիճակում են կամ ստիպված են գնել թանկարժեք բենզին։

Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ ևս նման օրեր եղան, երբ հեղուկ գազ առհասարակ չէր վաճառվում․ այդ ժամանակ վարորդները ենթադրում էին, որ ադրբեջանական և համեմատաբար ավելի էժան բենզինի վաճառքին սովորեցնելու համար է այդպես կազմակերպվել, վարորդներին փափուկ պարտադրանքով դրա կողմն ուղղորդելու ենթատեքստ էին տեսնում այդ դեֆիցիտի հիմքում։

Այսօր նրանք կրկին ստիպված են գազի փոխարեն գնել բենզին, իսկ էժան բենզին այլևս չի հայտնաբերվում։

Ստացվում է, որ երկու դեֆիցիտով հասանք այն կետին, ուր հեղուկ գազի փոխարեն արդեն ստիպված ենք գնել բենզին բարձր գնով․․․

Մարտիկ Մինասյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով