Ներքին 6 ամիս առաջ - 19:56 15-04-2026

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացել է Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով հերթական դատական նիստը։

Գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, դատարանում հրապարակվել են որոշակի ապացույցներ, այդ թվում՝ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տրված խոստովանական ցուցմունքներից։ Հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը միջնորդեց ևս երեք ամսով երկարացնել մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը։ Պաշտպանության կողմն առարկեց միջնորդության դեմ։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդեց՝ փոխել Օհանյանի կալանքը՝ տնային կալանքով։ Վերջինս պնդեց, թե խնդիր չի ունեցել գործով տուժողների հետ, վրեժխնդրության հարց չի էլ եղել, ըստ իրեն՝ ինքն անիմաստ կալանքի տակ է։

Դատարանը որոշեց անփոփոխ թողնել և ևս երեք ամսով երկարացնել մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»