Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:30 15-04-2026

Գուցե սարքած է․ չեմ հավատում, որ Կարապետյանի թիմակից կանայք խախտել են բարեգործության արգելքը․ հարցում

Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը բերման էր ենթարկվել, իսկ կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով: Ավելի վաղ նրանք ազատ արձակվեցին․ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սամվել Կարապետյանի թիմակից կանայք ձայներ ստանալու համար բարեգործության արգելքը խախտել են»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հիմա ամեն բան հնարավոր է սարքել, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Այո, խախտել են։ Կաշառք բաժանելը դեռ ոչ մեկին օգուտ չի բերել»,- պատասխանեց քաղաքացիններից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում դրան։ «Ճիշտն ասած լսել ենք, բայց էսօր ամեն ինչ հնարավոր է սարքել, միգուցե դա սարքած է։ Մենք էլ չենք հավատում այդ ձայնագրությանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլորն էլ խախտում են, ուղղակի իրենք բռնվել են։ «Բոլորն են անում, իրանք բռնվել են։ Ինձ թվում ա խախտում էղել ա, բռնվել են, պետք ա պատժվեն։ Հիմա եթե մի անգամ չպատժես, վերջին օրերը որ կգա ընտրությունների, ավելի ալկտիվ կսկսեն էդ գործերն անել, էն վախտ չեն հասկանա ով ում բարեկամն ա։ Պետք ա պատժել, բայց մեղմ»,- ասաց նա։

«Չեմ կարող ասել, էսօրվա վիճակով ամեն ինչին էլ կարելի ա հավատալ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․ Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան